Թուրք-քրդական բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող

Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արևելյան և հարավային շրջաններում Թուրքիայի զինուժի և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է երկրի ԶՈւ 4 զինծառայող, 1 գյուղական պահապան: 

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն

Հեկտեմբերի 27-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի գավառներից մեկում PKK-ի զինյալների՝ ճանապարհին տեղադրած պայթուցիկը ռազմական մեքենայի անցման ժամանակ պայթել է, ինչի արդյունքում սպանվել է ԶՈւ 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նույն օրը Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում PKK-ի զինյալները ականանետով կրակել են զինծառայողների վրա, արդյունքում 1 զինծառայող սպանվել է, նույն շրջանում ականի պայթյունի հետևանքով ևս 1 զինծառայող վիրավորվել է: Հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Մեկ այլ դեպք էլ եղել է երկրի հարավ-արելյան Դիարբեքիր նահանգի Հանի գավառում: Որոնողական աշխատանքների ընթացքում  PKK-ի զինյալների՝ ճանապարհին տեղադրած պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով ԶՈւ 2 սերժանտ սպանվել է, ևս 2 զինծառայող՝ վիրավորվել: Հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Հոկտեմբերի 27-ին հարավ-արևելյան Բաթման նահանգում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է 1 գյուղական պահապան (քորուջու)։

Բացի այդ, հոկտեմբերի 27-ին Թուրքիայի հարավային Սիիրթ նահանգում կայծակի հարվածից մահացել է ԶՈւ ևս մեկ զինծառայող:

2 responses to “Թուրք-քրդական բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրք–քրդական բախումներում սպանվել է ԶՈւ 3 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *