Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն ՊԲ սպաների և ազատամարտիկների ընտանիքների համար

Հոկտեմբերի 31-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Ստեփանակերտում զինծառայողների համար նախատեսված նոր բնակելի շենքի հիմնարկեքի արարողությունը

Ստեփանակերտում զինծառայողների համար նախատեսված նոր բնակելի շենքի հիմնարկեքի արարողությունը

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար՝ նշելով նման ծրագրերի պահանջվածությունն ու կարևորությունը: Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ավելացնենք, որ 2016-ի փետրվարի 16-ին Մատաղիսում ՊԲ սպաներին էին հանձնել նոր բնակելի շենք՝ 24 բնակարանով: Նույն օրը Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել էր Մարտակերտում զինծառայողների համար նախատեսված ևս մեկ բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:

Նախորդ՝ 2015 թվականին, հայկական բանակի սպաների ընտանիքներին է հանձնվել 300-ից ավելի բնակարան:

2016 թվականին էլ նախատեսված է նոր բնակելի շենքեր կառուցել Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանում: Եվ բացի այդ, մեկական շենք էլ կվերակառուցվի ու կվերանորոգվի Կապանում և Վանաձորում:

Բնակարանները պատրաստ կլինեն 2017 թվականին: Այդ տարի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԶՈւ սպաներին հանձնել 393 բնակարան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *