Մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Հոկտեմբերի 31-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող  Լատիֆով Փարվին Ռաքիֆ օղլուն (Lətifov Pərvin Rakif oğlu): Համաձայն սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ զինծառայողը ինքնասպան է եղել՝ «նետելով իրեն սարից», ինչպես նշում են աղբյուրները:

Մահացած զինծառայողը Ադրբեջանի Շաքիի շրջանի Բաշ Լայըսղը (Baş Layısqı) գյուղից էր: Հուղարկավորվել է երեկ՝ հոկտեմբերի 30-ին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Գեդեբոյում:

Ադրբեջանական Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հոկտեմբերի 30-ին մահացել է նաև ապրիլյան մարտերում վիրավորված Ադրբեջանի բանակի զինծառայող, Աղդաշի շրջանի բնակիչ Մուսա Գարիբլին: Այլ աղբյուրների համաձայն՝ նա հուղարկավորվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ին:

Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսա Գարիբլի:

Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսա Գարիբլի:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 144-րդ և 145-դ դեպքերն են, որն արձանագրել է Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

One response to “Մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *