Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016

Կորուստներ Ադրբեջանի բանակում • Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնելու • Ադրբեջանի բանակը մարտական կրակով վարժանքներ է մեկնարկել ճակատային շրջանում • Պակիստանը կավելացնի Ադրբեջանի հետ առևտուրը մինչև 500 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ռազմական ոլորտում • Սակրավորների պատրաստման դասընթաց Թբիլիսիում • Վավերացվել է ռուս-աբխազական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը • Թուրքիայի ԶՈւ հրամանատարը Ռուսաստանում է • Թուրքիան կպատվիրի F-35 կործանիչների ևս մի խմբաքանակ • Թուրքիան Ղազախստանին կվաճառի 3,57 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական արտադրանք • Թուրքիայում սկսում են 10 հազար հատուկջոկատային ոստիկան ընդունել • Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է կուտակել Իրաքի հետ սահմանին • Քրդերի և ԻՊ դեմ մարտերում Թուրքիայի ԶՈւ կորուստները • Իրանը հերքում է Եմենին զենք մատակարարելու մասին ԱՄՆ մեղադրանքները • Զորավարժություններ Իրանի 14 նահանգներում • Իրանի ավիացուցահանդեսին մասնակցելու են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններ • ԱՄՆ գլխավորած կոալիցիան փորձում է կտրել ԻՊ սիրիական և իրաքյան ուժերի կապը • Իրաքի բանակը մուտք է գործել Մոսուլ • Եվս մեկ հրադադար Հալեպում • Աֆղանստանում սպանվել է երկու ԱՄՆ ԶՈւ զինծառայող • Ռուսաստանը Ղազախստանին կփոխանցի ականազերծող նավ • Ռուսաստանը նորոգել է Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ համակարգերը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ ● Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը ● Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ ● Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ ●
Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը ●
Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողներ ●
Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման

Ադրբեջան / Վրաստան

• Հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի բանակի զինծառայող Լատիֆով Փարվին Ռաքիֆ օղլուն ինքնասպան է եղել։

• Նոյեմբերի 5-ին ուղեղի արյան զեղումից հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն։ Ընտանիքի անդամները պնդում են՝ զինծառայողին սպանել են:

• Նոյեմբերի 2-ին Պակիստանը հայտարարել է առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին:

• Նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություն, որին ներգրավվելու է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ, 60 հազ․ զինծառայող:

• Ադրբեջանի բանակի զրահատանկային ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են մեկնարկել ճակատային շրջանում:

• Հոկտեմբերին 31-ին Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի սակրավորների պատրաստման դասընթաց, որը վարում են ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության հրահանգիչները։

• Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը։

Թուրքիա

• Նոյեմբերի 1-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Ռուսաստան, որտեղ իր պաշտոնակցի հետ քննարկել է «սիրիական հակամարտության կարգավորման հարցում կողմերի համագործակցությունը, ինչպես նաև Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կարգավորումը»:

•Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեն որոշել է պատվիրել ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների երկրորդ խմբաքանակը:

• Թուրքիան Ղազախստանին 3,57 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական արտադրանք վաճառելու պայմանագիր է կնքել:

• Նոյեմբերի 2-ից Թուրքիայի ոստիկանությունը սկսել է 10 հազար հատուկ ջոկատայինների ընդունման գործընթացը։ Դիմելու իրավունք ունեն 28 տարին լրացած Թուրքիայի քաղաքացիները:

• Նոյեմբերի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունից հեռացվել է 1218 մարդ, որոնց մեծ մասը սպաներ և ենթասպաներ են:

• Նոյեմբերի 4-ին Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:

• Նոյեմբերի 1-ին Թուրքիան տանկեր և այլ զրահատեխնիկա է կուտակել երկրի հարավ-արևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառում՝ Իրաքի հետ սահմանին: Իրաքի հետ սահման ուղարկված 15 տանկ, 1 քարշակ և մեկ վերամբարձ կռունկ արդեն տեղակայվել է Իրաքի հետ սահմանային Շրնաք նահանգում:

Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման:

Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման:

• Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի հարավ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում երկրի զինված ուժերի և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներից սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, 6 PKK զինյալ:

Նոյեմբերի 4-ին Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում PKK-ի զինյալները պայթուցիկներով լցված մեքենան պայթեցրել են Թուրքիայի անվտանգության ծառայության արագ արձագանքման ուժերի շենքի մոտակայքում:  Սպանվել է 2 ոստիկան։

Իրան

• Նոյեմբերի 16-19-ը Իրանի հարավային Քիշ կղզում անցկացվելիք Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսին մասնակցելու են նաև օտարերկրյա, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ընկերություններ:

«Շահեդ 285» ուղղաթիռ, Իրանի ՌՕՈւ 7-րդ միջազգային ավիացուցահանդես, լուսանկարը` «Իռնա» գործակալության

«Շահեդ 285» ուղղաթիռ, Իրանի ՌՕՈւ 7-րդ միջազգային ավիացուցահանդես, լուսանկարը` «Իռնա» գործակալության

• Հոկտեմբերի 31-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրեմ Ղասեմին հերքել է Եմենին զենք մատակարարելու մասին ԱՄՆ մեղադրանքները: Իրանը հաճախ է մեղադրվում Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու համար:

• Նոյեմբերի 3-ից և 4-ը  «Ալի բեյթ օլ մողադաս» անվանումով զորավարժություններ են անցկացվելու Իրանի 13 նահանգներում: Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում անցկացում է հոկտեմբերի 27-ին մեկնարկած զորավարժության երկրորդ փուլը։ Զորավարժությունները ծավալվում են երկրի 14 նահանգներում։

Նույն ժամանակահատվածում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր ստորաբաժանումներ խոշորամասշտաբ զորավարժություններ էին սկսելու երկրի 14 նահանգներում, այդ թվում՝ կենտրոնական Սպահան և Իրաքին սահմանակից Խուզիստան նահանգներում:

Սիրիա / Իրաք / Այլ

• Հոկտեմբերի 31-ին Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ուղիներ է մշակել Իրաքի Մոսուլ քաղաքից դեպի սիրիական տարածքներ ԻՊ զինյալների անցումը կանխելու ուղղությամբ:

• Նոյեմբերի 1-ին Իրաքի բանակը մուտք էր գործել Մոսուլ քաղաք, իսկ նոյեմբերի 2-ին եղանակային ցածր տեսանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր առաջխաղացումը:

• Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է Հալեպում հերթական հումանիտար հրադադար հաստատելու նպատակով նոյեմբերի 4-ին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:

• Նոյեմբերի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունը հայտարարել է նոյեմբերի 4-ին Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելու և ևս մեկ անգամ հումանիտար միջանցք բացելու մասին:

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

• Աֆղանստանի Քունդուզ քաղաքում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում սպանվել է 2 ամերիկացի զինծառայող, վիրավորվե երկուսը։ Զինծառայողները խորհրդատվական աշխատանք էին տանում աֆղանստանցի ուժայինների հետ:

• Ռուսաստանյան ընկերության՝ Ղազախստանի պատվերով արտադրած «Ալատաու» ականազերծող նավը Կասպից ծովում փորձարկումներ անցելուց հետո շահագործման կհանձնվի Ղազախստանի ռազմածովային ուժերում։

• Ռուսաստանյան ընկերությունները կապիտալ վերանորոգել են նախկինում ռուս-բելառուսական համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման շրջանակներում Ռուսաստանի՝ Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերը:

10750Է նախագծի ականազերծող նավ

10750Է նախագծի ականազերծող նավ

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *