Հոկտեմբերի 26-28-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերի գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում ներկայացվել են պայմանական հակառակորդին ոչնչացնելու նոր եղանակներ: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հոկտեմբերի 29-ի թողարկումից:

«Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերի գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն
Անցկացված պարապմունքների ժամանակ ծանր զրահատեխնիկայից և հրետանային կայաններից արձակվեցին բազմաթիվ մարտական կրակոցներ: Զորավարժության ընթացքում նաև ներկայացվել են նորամուծություններ և առաջարկներ, որոնք առաջիկա վերլուծության արդյունքում համապատասխան հետևություններ կարվեն:
Զորավարժությանը հետևել են նաև ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, բանակային զորամիավորումների, զորամասերի և համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներ:
Զորավարժության ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումների անձնակազմերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ ոչնչացնելով պայմանական հակառակորդի ուժերն ու տեխնիկան:
Ամփոփելով ցուցադրական զորավարժության արդյունքները՝ հրամանատարական կազմը պարգևատրել է լավագույն զինծառայողներին՝ մարտական առաջադրանքները օպերատիվ և սահմանված կարգով կատարելու համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info