Daily Archives: Նոյեմբեր 15, 2016

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. 15.11.2016

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu) Նոյեմբեր 15, 2016 20:42 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  մարտական ծառայության ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu): Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի արդյունքում»:  Continue reading

Ստորագրվել է 2017թ. հայ-հունական ռազմական համագործակցության ծրագիրը

Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրումը Նոյեմբեր 15, 2016 19:11 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, որոնց մասնակցել է Հունաստանի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլլակիսի գլխավորած պատվիրակությունը: Continue reading

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը նշել է 23-րդ տարեդարձը

Պաշտպանության նախարարը վարժարանի լավագույն կուրսանտին է հանձնում ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը Նոյեմբեր 15, 2016 18:44 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Continue reading

Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել Իրանի Համադանի ավիաբազան

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Նոյեմբեր 15, 2016 18:33 | RAZM.INFO - ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի վավերացումով պայմանավորված` դեռևս կարիք չկա օգտագործել Իրանի «Համադանի» ավիաբազան, սակայն չի բացառվում, որ Ռուսաստանը այդ  հարցի շուրջ  բանակցի Իրանի հետ: Continue reading

Ռուսաստանն Իրանին կարող է 10 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ Նոյեմբեր 15, 2016 18:31 | RAZM.INFO - Իրանը և Ռուսաստանը բանակցում են Իրանին 10մլրդ դոլարի սպառազինություն, մասնավորապես Տ-90 տանկեր, հրետանային համակարգեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ մատակարարելու  հարցի շուրջ: Continue reading

Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում նաև Նախիջևանում

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան Նոյեմբեր 15, 2016 16:12 | RAZM.INFO - Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ նոյեմբերի 12-18-ն անցկացվող լայնածավալ զորավարժության շրջանակներում տագնապով դուրս բերվել և զորավարժության անցկացման վայրերում վերախմբավորվել են նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները:  Continue reading

Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել ռազմական ոլորտում. Վ. Ոսկանյան

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր Նոյեմբեր 15, 2016 15:51 | RAZM.INFO - Հայաստան-Իրան ռազմական համագործակցության համար առկա են բոլոր հնարավորությունները, և այն կարող է սկսվել մասնավորապես  կրթության, թիկունքի ապահովման և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համատեղ մեխանիզմներ մշակելու ոլորտներից: Այս մասին նոյեմբերի 11-ին  Razm.info-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Continue reading

Ս. Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ ԱԹՍ-ի խոցման հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում»

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից Նոյեմբեր 15, 2016 13:51 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ Թարթառի շրջանում հայկական զինուժի ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Continue reading

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է ՌՕՈւ շարժական հրամանատարական կետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը և ՌՕՈՒ հրամանատարը՝ ՌՕՈւ շարժական հրամանատարական կետում Նոյեմբեր 15, 2016 12:09 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ: Continue reading

Իրաքցի պատգամավորը խոսել է Թուրքիայի հետ հնարավոր ռազմական բախման մասին

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Նոյեմբեր 15, 2016 11:27 | RAZM.INFO - Իրաքի խորհրդարանի իշխող կոալիցիայի մեջ մտնող «Օրենքի պետություն» կուսակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Մովաֆակ ար-Ռուբային առաջարկել է թուրքական զորքերն Իրաքից դուրս անել ռազմական միջամտությամբ, եթե դիվանագիտական ուղիները վերջացել են:  Continue reading