Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիսության ընթացքում վարժարանի առաջին կուրսի 57 պատանիներ երդվել են դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպաններ, լինել ազնիվ ու կարգապահ, վարժարանում ստացած գիտելիքները կիրառել ի նպաստ հայրենիքի պաշտպանության:
Հանդիսավոր արարողության ավարտին վարժարանի մի խումբ զինծառայողներ և սաներ խրախուսվել են պաշտպանության նախարարի և վարժարանի պետի հրամաններով: Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը մեկ տարի ժամկետով կցագրվել է վարժարանի լավագույն կուրսանտին:
Շնորհավորելով վարժարանի առաջին կուրսի սաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դերն ու ստանձնած առաքելությունը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info