Իրաքցի պատգամավորը խոսել է Թուրքիայի հետ հնարավոր ռազմական բախման մասին

Իրաքի խորհրդարանի իշխող կոալիցիայի մեջ մտնող «Օրենքի պետություն» կուսակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Մովաֆակ ար-Ռուբային առաջարկել է թուրքական
զորքերն Իրաքից դուրս անել ռազմական միջամտությամբ, եթե դիվանագիտական ուղիները վերջացել են:  Այս մասին հայտնում է արաբական Almaalomah լրատվակայքը:

Իրաքի խորհրդարանի պատգամավորը մասնավորապես հայտնել է.

«Եթե բոլոր դիվանագիտական ուղիները վերջանան, Անկարայի կողմից մեր երկրի ինքնիշխանության խախտման դիմաց Իրաքի կառավարությունը պետք է ռազմական միջամտություն իրականացնի»

Ար-Ռուբային նաև հայտարարել է, որ Թուրքիան պետք է զերծ մնա Մոսուլի գործողությանը մասնակցելու և այդ քաղաք ներխուժելու մտադրությունից:

Նշենք, որ թուրքական զինուժը 2014-15 թթ. Իրաքի տարածում պահում է որոշակի քանակությամբ զինուժ՝ «Իսլամական պետության դեմ պայքարում» Իրաքյան Քրդստանի զորաջոկատներին, և սուննի որոշ խմբավորումներին մարզելու պատրվակով: Սակայն վերջին շրջանում Թուրքիան նաև տանկեր, այլ զրահատեխնիկա և հավելյալ զինանձնակազմ է տեղակայվում նաև Իրաքի հետ սահմանին:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Թուրքիան փորձում է մասնակցել ինչպես Իրաքի Մոսուլ քաղաքը ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին՝ ջանալով մեծացնել իր ազդեցությունն այդ երկրներում: Սակայն ներկայումս Թուրքիայի նման նկրտումները լուրջ հակասություններ են առաջացրել նշված երկրների իշխանությունների հետ:

Մասնավորապես Իրաքի պարագայում Թուրքիան փորձում է այդ երկրի հյուսիսային շրջաններում իրեն հավատարիմ սուննիների ազդեցությունը մեծացնել, ինչպես նաև սահմանափակել շիաների ազդեցությունը: Հակառակ դեպքում թուրքական կողմը սպառնում է ավելի մեծ թվով զինուժ մտցնել Իրաքի տարածք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *