Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. 15.11.2016

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  մարտական ծառայության ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu): Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի արդյունքում»: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu)

Զինծառայողին  հետմահու տրվել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ:

Սոցցանցերում մահացած զինծառայողի համածառայակիցների գրառումներից պարզ է դառնում, որ նա սպա էր: 2012-13 թթ. ծառայել է Ֆիզուլիի շրջանում, որպես դասակի (ամենայն հավանականությամբ՝ հետախուզական, կամ հատուկջոկատային) հրամանատար:

Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ նոյեմբերի 14-ի երեկոյան «Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, որը փորձում էր թռիչք իրականացնել ռազմաճակատի Թարթառի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերի վրայով»: Սակայն Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 147 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից: Ընդհանուր առմամբ հայտնի է 150 մահացած զինծառայողի մասին:

2 responses to “Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. 15.11.2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *