Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է ՌՕՈւ շարժական հրամանատարական կետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը և ՌՕՈՒ հրամանատարը՝ ՌՕՈւ շարժական հրամանատարական կետում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը և ՌՕՈՒ հրամանատարը՝ ՌՕՈւ շարժական հրամանատարական կետում

Ադրբեջանի պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:

Հասանովն ուսումնասիրել է հրամանատարական կետի սպառազինությունը, զորքերի ղեկավարման հնարավորությունները:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է ՌՕՈւ դաշտային շարժական հրամանատարական կետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է ՌՕՈւ դաշտային շարժական հրամանատարական կետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է ՌՕՈւ շարժական հրամանատարական կետԱդրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է ՌՕՈւ շարժական հրամանատարական կետ

2 responses to “Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է ՌՕՈւ շարժական հրամանատարական կետ

  1. Pingback: Ադրբեջանում զորավարժությանը ներգրավվել է ռազմական ավիացիան | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *