Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ նոյեմբերի 12-18-ն անցկացվող լայնածավալ զորավարժության շրջանակներում տագնապով դուրս բերվել և զորավարժության անցկացման վայրերում վերախմբավորվել են նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները:
Մասնավորապես նշվում է Նախիջևանի բանակի հրետանային ստորաբաժանումների վարժանքների անցկացման մասին: Վարժանքների անցկացման վայրերում բացազատվել են նաև դաշտային բուժկետներ:
Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:
Pingback: Ա. Մովսիսյան. Ադրբեջանում զորավարժության խնդիրներից մեկը հարթավայրում անցկացնելն է | Ռազմ.info