Ստորագրվել է 2017թ. հայ-հունական ռազմական համագործակցության ծրագիրը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, որոնց մասնակցել է Հունաստանի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլլակիսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրումը

Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրումը

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են համատեղ վարժանքներ և կրթական ծրագրեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման միջոցառումներ:

Բանակցությունների ամփոփման նպատակով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցությունների արդյունքները և պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության մակարդակը:

Բանակցությունների և հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Բանակցություններ Հայաստանի և Հունաստանի ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

Բանակցություններ Հայաստանի և Հունաստանի ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *