Ս. Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ ԱԹՍ-ի խոցման հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում»

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ Թարթառի շրջանում հայկական զինուժի ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 14-ի երեկոյան «Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք, որը փորձում էր թռիչք իրականացնել ռազմաճակատի Թարթառի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերի վրայով»:

«Դա իրականությանը չի համապատասխանում», — Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց պարոն Հասրաթյանը:

Ավելացնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ ԱԹՍ-ի հնարավոր խոցման որևէ փաստական ապացույց չի ներկայացրել:

One response to “Ս. Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ ԱԹՍ-ի խոցման հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում»

  1. Pingback: Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *