Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Մինչ այս պայմանագիրը վավերացնելու մասին օրինագիծը նախագահ Պուտինը քննարկման էր ներկայացրել երկրի Պետդումայում: Հոկտեմբերի 7-ին Պետդուման, իսկ հոկտեմբերի 12-ին Դաշնային խորհուրդը վավերացրել էին օրինագիծը:
Ռուսաստանի և Սիրիայի միջև պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով, ժամանակավորապես գործում է ստորագրման օրվանից՝ 2015-ի օգոստոսի 26-ից, սակայն ուժի մեջ է մտնելու երկու երկրներում համապատասխան գործընթացներն անցնելուց և դիվանագիտական խողովակներով միմյանց դրա մասին հայտնելուց հետո:
Համաձայն պայամագրի՝ ՌԴ ԶՈւ ավիախումբը Սիրիայի տարածքում տեղեկայվում է սիրիական կողմի խնդրանքով: Սիրիան թույլ է տալիս, որ ՌԴ ավիախումբը անորոշ ժամկետով շարունակի տեղեկայվել երկրի հյուսիսային Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ռազմաբազայում և շահագործման է հանձնում անհրաժեշտ ենթակառուցվածքները և տարածքը:
Ռուսաստանյան կողմը՝ սիրիական կողմի համաձայնությամբ, որոշելու է ռազամաբազայում տեղեկայվելիք ինքնաթիռների, զենքի ու զինտեխնիկայի թիվը և տեսակները, ինչպես նաև անձնակազմի թվաքանակ: Ռուսաստանյան զինուժը ազատվում է բոլոր տեսակի հարկատեսակներից, իսկ ավիաբազան առհասարակ ՌԴ-ին փոխանցվում է անհատույց:
Հայտնի է նաև, որ բազայում դրվելու է նոր ռադիոտեխնիկական սարքակազմ, այդ թվում նաև օդային շարժի ղեկավարման համակարգ, սակայն Ռուսաստանը իրավունք չի ունենա ռազմաբազայում մշտական հիմունքներով տեղակայել միջուկային զենք և ծանր ռմբակոծիչներ։
Pingback: Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել Իրանի Համադանի ավիաբազան | Ռազմ.info