Daily Archives: Նոյեմբեր 10, 2016

Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություն

Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությանը մասնակցում է 250 զինծառայող Նոյեմբեր 10, 2016 18:37 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Վրաստանում մեկնարկել է «Վրաստան-ՆԱՏՕ-2016» (NATO-GEO-2016) միջազգային զորավարժությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 20-ը: Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվում է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի շրջանակներում, Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնում։ Continue reading

[Լրացված] Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգը (աղյուսակ)

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Նոյեմբեր 10, 2016 18:09 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով կարգավորվելու են մարտական պայմաններում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերը: Continue reading

Վրաստանի պաշտպանական բյուջեն կկրճատվի. վրացի փորձագետ

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները NRF-ի տարբերանշանով Նոյեմբեր 10, 2016 17:27 | RAZM.INFO - Այս շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ամփոփելով 100 օրվա պաշտոնավարման արդյունքները, հայտարարել էր Վրաստանի զինված ուժերում և պաշտպանության նախարարությունում մի շարք հիմնային փոփոխություններ իրականցնելու, մասնավորապես` Վրաստանի ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության վերականգնման և բրիգադներից մեկի կրճատման մասին: Continue reading

Ռազմական բժիշկները սպայական կոչում կստանան ինտերնատուրան ավարտելուց հետո

ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ Նոյեմբեր 10, 2016 16:36 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Continue reading

ՀՀ ԱԻՆ զորավարժության սցենարով Հրազդան քաղաքում պայթյուն է եղել

ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ուսումնական վարժանքը Հրազդանում Նոյեմբեր 10, 2016 15:52 | RAZM.INFO - ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը անցկացրել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Նոյեմբեր 10, 2016 13:34 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է  անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։  Continue reading

Թուրքիայում երկուստեք կորուստներով շարունակվում են թուրք-քրդական բախումները

Թուրք-քրդական նախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային մի քանի նահանգներում: Նոյեմբեր 10, 2016 11:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի և Վան նահանգներում թուրք-քրդական բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, 3 «գյուղական պահապան», 1 քաղաքացիական անձ, ևս 2 «գյուղական պահապան» վիրավորվել է:  Continue reading