Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
Օրենքի նախագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը և նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո:
Օրենքի ընդունումը, ըստ ՀՀ ՊՆ ներկայացրած հիմնավորման, կնպաստի իրավական կարգավորումների հստակեցմանը, ինչպես նաև կապահովի պարտավորությունների չկատարման դիմաց թափանցիկ, չափելի և արդյունավետ մեխանիզմների կիրառման ներդրումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Արցախ այցի շրջանակում Տիգրանակերտում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հարցին, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, ՀՀ պաշտպանության նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զորակոչի հետ կապված հարցերին՝ դիտարկելով արդար պայմանների ապահովումը:
Pingback: ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը | Ռազմ.info