ՀՀ ԱԻՆ զորավարժության սցենարով Հրազդան քաղաքում պայթյուն է եղել

ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը անցկացրել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ուսումնական վարժանքը Հրազդանում

ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ուսումնական վարժանքը Հրազդանում

Ուսումնավարժանքի սցենարով Հրազդան քաղաքում պայթյունից վնասվել է շինության առջև կայանած ավտոմեքենան, տուժել են քաղաքացիներ, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ուսումնավարժության գործնական միջոցառումները բաժանվել են 6 տեղամասերի:

Ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները և սկսել հիմնական գործողությունները:

Ուսումնական վարժանքին մասնակցել են նաև մարզային ոստիկանության, շտապօգնության, էներգետիկայի և գազի վթարային ծառայությունների աշխատակիցներ:

Փրկարարները կատարել են տարհանման և տուժածների որոնման աշխատանքներ․ հիդրավլիկ (ջրի ճնշումով աշխատող) գործիքների օգնությամբ մեքենայից դուրս են բերել տուժածին և ցուցաբերել առաջին բուժօգնություն, ապա իրականացրել ինքնափրկման աշխատանքներ:

Համապատասխան ծառայությունների աշխատակիցները կատարել են հոսանքազերծման և գազամատակարարման դադարեցման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ կայքը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում պարբերաբար կազմակերպում են հատուկ մարտավարական ուսումնավարժանքներ, որոնց նպատակներից է կատարելագործել հրշեջ-փրկարարական ջոկատների գործնական հմտությունները և ստուգել պատրաստվածության աստիճանը:

6429 6430 6432

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *