Նոյեմբերի 10-ին Վրաստանում մեկնարկել է «Վրաստան-ՆԱՏՕ-2016» (NATO-GEO-2016) միջազգային զորավարժությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 20-ը: Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվում է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի շրջանակներում, Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Վրաստանի ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիկովանին, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բրիգադի գեներալ Չաչիբայան (ձախից) և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ զորավարժության բացման միջոցառմանը
Վարժանքներին մասնակցում է 250 զինծառայող Թուրքիայից, Լատվիայից, Լիտվայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Բելգիայից, Սլովենիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Մակեդոնիայից: Զորավարժությանը մասնակցում են նաև Կարմիր խաչ միջազգային կոմետեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչներ։
Զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի և Վրաստանի զինված ուժերի զինծառայողների միջև փորձի փոխանակումն է։ Վարժանքներն անցնելու են բազմազգ բրիգադի մակարդակով և առաջին անգամ վրացական կողմի հրամանատարությամբ։ Նշենք, որ համատեղ զորավարժությունների ընթացքը նույնպես առաջին անգամ է պլանավորվել Վրաստանում։