Ադրբեջանում զորավարժությանը ներգրավվել է ռազմական ավիացիան

Նոյեմբերի 15-ին Ադրբեջանում անցկացվող խոշորամասշտաբ զորավարժությունը շարունակվել է երկրի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: 

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները և ինքնաթիռները զորվարժության ժամանակ:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները և ինքնաթիռները զորվարժության ժամանակ:

Զորավարժության ընթացքում ստուգվել են ավիացիոն միջոցների, անձնակազմի մարտական պատրաստությունը և օդուժի ավտոմատացված կառավարման համակարգերի գործունեությունը:

Մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի բերված ավելի քան 50 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ մարտական թռիչքներ են իրականացրել այլընտրանքային ռազմական օդանավակայաններից:

Օդում ինքնաթիռներն ու ուղղաթիռները խաղարկել են հանկարծակի հայտնված թիրախները խոցելու դրվագներ:

Հիշեցնենք, որ նույն օրը՝ ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Ադրբեջանում զորավարժության ժամանակ ՌՕՈւ ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական թշնամու թիրախները:

Ադրբեջանում զորավարժության ժամանակ ՌՕՈւ ստորաբաժանումները խաղարկել են հանկարծակի հայտնված թիրախները խոցելու դրվագներ:

Ադրբեջանում զորավարժության ժամանակ ՌՕՈւ ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական թշնամու թիրախները:

Ադրբեջանում զորավարժության ժամանակ ՌՕՈւ ստորաբաժանումները խաղարկել են հանկարծակի հայտնված թիրախները խոցելու դրվագներ: 

One response to “Ադրբեջանում զորավարժությանը ներգրավվել է ռազմական ավիացիան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *