Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի մարմին են հայտնաբերել

Նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում, բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է  նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանը:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Մահացած զինծառայողը նոյեմբերի 17-18-ը ընգդրկված է եղել ծառայության՝ հրաձգային գումարտակի արագ արձագանքման խմբում:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Համաձայն հայտարարության՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայմանագրային զինծառայող մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

One response to “Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի մարմին են հայտնաբերել

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *