Ադրբեջանում վարժանքներ են անցկացնում ռազմածովային ուժերը

Նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում նոյեմբերի 14-ին վարժանքներ են անցկացրել Ադրբեջանի ՌԾՈւ ստորաբաժանումները՝ ռազմանավերի և կատերների ներգրավմամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի բանակի հատուկջոկատայինները խաղարկում են պայմանական ահաբեկիչներից նավի ազատագրում

Ադրբեջանի բանակի հատուկջոկատայինները խաղարկում են պայմանական ահաբեկիչներից նավի ազատագրում

Վարժանքների ընթացքում փորձարկվել են Կասպից ծովում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների անձնակազմի պատրաստականությունը, ռազմածովային ուժերի ղեկավարման մեխանիզմները:

Առաջին փուլում ՌԾՈւ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, նավերը, ստորաբաժանումները վերախմբավորվել են կենտրոնացման,մարտական ներդաշնակման շրջաններում:

Այս փուլում հայտարարվող հիմնական խնդիրը այլ զորատեսակների հետ համագործակցությամբ Կասպից ծովում էներգետիկ ենթակառուցվածների պայմանական պաշտպանության կազմակերպումը, «ահաբեկիչների» առևանգած նավի վրա ուղղաթիռով հատուկջոկատայինների դեսանտի իջեցման միջոցով նավի և անձնակազմի «ազատագրումն» է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկած զորավարժությանը ներգրավվել են նաև ռազմածովային ուժերը։ Առավել վաղ ՌԾՈւ մասնակցության մասին որևէ տեղեկություն չէր տարածվել։

Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների վերաբերյալ Razm.info-ին տված հարցազրույցում պարզաբանումներ էր ներկայացրել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ադրբեջանի ՌԾՈւ զորավարժություն

Ադրբեջանի ՌԾՈւ զորավարժություն

Ադրբեջանի ՌԾՈւ զորավարժություն

Ադրբեջանի ՌԾՈւ զորավարժություն

Ադրբեջանի ՌԾՈւ զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *