Իրանի «Շաֆաղ» ուսումնամարտական ինքնաթիռը առաջին թռիչքը կիրականացնի 2017-ին

Իրանը  շարունակում է ռեակտիվ ուսումնական ինքնաթիռների՝ «Բոհրանի» և «Շաֆաղի» զարգացման ծրագիրը: Այս մասին «Ջեյնս» ռազմական հանդեսին Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ հայտնել են  Իրանի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության կազմակերպության ներկայացուցիչները: 

Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ «Շաֆաղ» ինքնաթիռի նախագիծը 2002-2010թ  մշակվել է ռուսաստանյան «Միկոյան ինժեներական կենտրոնի» հետ համատեղ, հետագայում  արդեն այն շարունակել են զարգացնել իրանցի ինժեներները:

Իրանական «Շաֆաղ» ուսումնամարտական ինքնաթիռի մոդելը

Իրանական «Շաֆաղ» ուսումնամարտական ինքնաթիռի մոդելը

Ուսումնամարտական ինքնաթիռը 2017թ. կիրականցնի իր առաջին թռիչքը, իսկ թեստավորումը կանցնի մինչև տարեվերջ:

«Շաֆաղի» մոդելը նախորդ տարիներին ցուցադրվել է Իրանի ՌՕՈւ ավիացուցահանդեսների ժամանակ:

Իսկ «Բոհրան» ինքնաթիռը, որը ստեղծվել է «Շաֆաղի» նախագծով, ներկայացվել է 2014 թվականի նոյեմբերին: Այս տարբերակի զանգվածը 2800 կգ է, բեռնատարողությունը` 1200 կգ, կարող է զարգացնել մինչև 1800 կմ/ժ առավելագույն արագություն:

Իրանական «Բորհան» ուսումնամարտական ինքնաթիռը

Իրանական «Բորհան» ուսումնամարտական ինքնաթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *