ՀՀ ՊՆ-ում քննարկվել է զինված ուժերի սպառազինության զարգացման ծրագիրը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանի, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ կից կոլեիայի նիստ

ՀՀ ՊՆ կից կոլեիայի նիստ

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ներկայացված զեկույցում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդլայնվել են հայկական զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները:

Մովսես Հակոբյանը զեկուցել է, որ լրակահավորվել են մարտական հենակետերը, ժամանակակից պատերազմների բնույթին և հակառակորդի կարողություններին համապատասխան հայկական զինուժը սպառազինվել է ռազմատեխնիկական նոր միջոցներով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին հատկացվել են տեսադիտարկման համակարգեր ու սարքեր, գիշերային նշանոցներ:

Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խնդիրներ է առաջադրել հետագա անելիքների և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *