Նոյեմբերի 24-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին 6 կուսակցությունների առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական կայքը:
Ընդունված բանաձևում հատկապես շեշտվում է, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքները, և ձեռք բերված սպառազինությունը կարող է օգտագործվել ընդդիմադիրների դեմ: Բանաձևը, սակայն, պարտադիր իրավական ուժ չունի:
Ըստ Կանաչների կուսակցության անվտանգության հարցերով խոսնակ Փեթեր Փիլցի` Ավստրիան առաջին պետությունն է, որ սանկցիաներ է կիրառում Էրդողանի ռեժիմի դեմ: Նա նաև կոչ է արել Եվրամիությանը հետևել Ավստրիայի օրինակին:
Ավելի վաղ` օգոստոսին, Փիլցը հանդես էր եկել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկով, քանի որ Ավստրիայից գնված զենքը, ըստ Փիլցի, օգտագործվում է Սիրիայում և Եմենում:
Pingback: Գերմանական ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային | Ռազմ.info