Ռուսաստանը նորոգել է Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ համակարգերը

Ռուսաստանյան ընկերությունները կապիտալ վերանորոգել են նախկինում ռուս-բելառուսական համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման շրջանակներում Ռուսաստանի՝ Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:

Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ. նկարը Ղազախստանի ՊՆ կայքից

Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների ղեկավարության՝ Մինսկում անցկացված համատեղ նիստի ընթացքում Շոյգուն հայտարարել է, որ իրենք հատկապես ուշադրություն են դարձնում միացյալ ՀՕՊ համակարգի զարգացմանը, ինչի հետ կապված էլ նշել է Ս-300ՊՍ համակարգերի վերանորոգման մասին:

Հիշեցնենք, որ այս համակարգերը Բելառուսը Ռուսաստանից անվարձահատույց ստացել էր միացյալ ՀՕՊ համաձայնագրի կնքումից հետո: Նույն պայմաններով Ռուսաստանն անվարձահատույց Ս-300 համակարգեր է տրամադրել Ղազախստանին:

Հայաստանը նույնպես Ռուսաստանի հետ կնքել է տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիր, սակայն հունիսին հայաստանյան «Պանարմենիան» լրատվակայքի հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում:

One response to “Ռուսաստանը նորոգել է Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ համակարգերը

  1. Pingback: Բելառուսի նախագահը Ռուսաստանին առաջարկել է Բելառուսին տրամադրել 20 ինքնաթիռ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *