ԱՄՆ-ն 32 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր կկնքի Քաթարի և Քուվեյթի հետ

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Քուվեյթին «Բոինգ» ընկերության արտադրության 40 միավոր F-18E Super Hornet  բազմաֆունկցիոնալ կործանիչի և Քաթարին նույն ընկերության 72 միավոր F-15QA կործանիչի հնարավոր վաճառքի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը (1, 2):

Քուվեյթը պայմանագրով կծախսի 10 մլրդ ԱՄՆ դոլար։ Պայմանագիրը իր մեջ ներառում է 32 միավոր F/A-18E (մեկտեղանի) և 8 միավոր F/A-18F (երկտեղանի) ինքնաթիռներ, F414-GE-400 շարժիչներ, ռադարներ և սպառազինություն, այդ թվում՝ 240 միավոր ղեկավարվող հրթիռների արձակման կայաններ։ Այն ներառում է նաև կործանիչների հետ կապված աջակցություն և լոգիստիկ ծառայություններ։

Իսկ Քաթարի համար համաձայնագիրը կարժենա շուրջ 21 մլրդ ԱՄՆ դոլար՝ 72 միավոր կործանիչների, ինչպես նաև դրա հետ կապված սպառազինության, ուսուցման, տեխնիկական աջակցություն և լոգիստիկ ծառայությունների համար։

Նշենք, որ F-15 կործանիչների QA տարբերակը արդիանականացվել է ընկերության կողմից հենց Քաթարի համար։

Սաուդյան Արաբիայի պատվերով արդիականացված ամերիկյան «Բոինգ» ընկերության F-15SA կործանիչը

Սաուդյան Արաբիայի պատվերով արդիականացված ամերիկյան «Բոինգ» ընկերության F-15SA կործանիչը

Նշենք, որ վերջին տարիներին Քաթարը զգալի միջոցներ է հատկացնում նորագույն սպառազինությունների ձեռքբերմանը։ Դեռևս 2010-ին հայտարարվել է կործանիչների գնման նպատակով հայտարարված մրցույթը, որին մասնակցում էին ամերիկյան Boeing, բրիտանական BAE Systems և ֆրանսիական Dassault ընկերությունները՝ առաջարկելով համապատասխանաբար F/A-18E/F Super Hornet, Eurofighter Typhoon և Rafale կործանիչները։ Ձեռք բերված կործանիչները կփոխարինեն Քաթարի ավիապարկի ֆրանսիական, արդեն հնացած Mirage-2000 և Mirage-5 կործանիչներին։

One response to “ԱՄՆ-ն 32 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր կկնքի Քաթարի և Քուվեյթի հետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *