Ռուս-ադրբեջանական սահմանին մեկնարկել է «սահման-արգելապատնեշ» գործողությունը

Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում երկու երկրների իրավապահներն անցկացնում են անօրինական միգրանտների, զենք տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» պրոֆիլակտիկ գործողություն: Այս մասին նոյեմբերի 21-ին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ փոխանցելով տեղի իրավապահներից և բնակիչներից ստացած տեղեկությունը: 

Գործողության շրջանակներում Ադրբեջանի և Ռուսաստանի ՆԳՆ ծառայողները հատուկ հսկիչ անցակետեր են տեղադրել սահմանի երկայնքով՝ և ստուգում են սահմանը հատող բոլոր մարդկանց, մեքենաները:

Գործողությունը շարունակվելու  մինչև նոյեմբերի 27-ը: Նշենք, որ նմանատիպ զորավարժություն կողմերն անցկացնում են գրեթե ամեն տարի՝ սկսած 2008 թվականից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *