Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Նոյեմբերի 20-ին Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունների շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Համաձայն աղբյուրի՝ նոյեմբերի 20-ին երեկոյան ԻՊ զինյալները հարձակվել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում գտնվող Թուրքիայի զինուժի ստորաբաժանումների վրա, ինչի արդյունքում 2 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել Թուրքիայի հարավային Քիլիս նահանգ, իսկ այնուհետև՝ Գազիանթեփ նահանգի հիվանդանոցներից մեկը:

Նույն օրը Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Էլ-Բաբի քաղաքի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևմտյան շրջաններում տեղակայված ԻՊ զինյալների դիրքերին, արդյունքում ոչնչացվել է ԻՊ 17 թիրախ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարաբերականի կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմենների օգնությամբ սկսել է Էլ–Բաբ բնակավայրը ԻՊ գրոհայիններից «մաքրելու» գործողությունը: Նշենք, որ Էլ-Բաբ Հալեպի հյուսիում ԻՊ հսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

One response to “Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *