Tag Archives: վիրավորներ

Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբեր 15, 2021 0:29 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի արևելքում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, վիրավորվել է ՊԲ վեց զինծառայող: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։ Ըստ Արցախի պաշտոնական աղբյուրների՝ պետնախարարի, ՊԲ ներկայացուցչի և մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախը զոհեր չունի։

Continue reading

ՀՀ-ն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են․ ՊՆ

ՊՆ շենք Հուլիս 28, 2021 8:55 | RAZM.INFO -

Հուլիսի 28-ին Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Continue reading

Ադրբեջանական կրակից ՀՀ ԶՈւ 3 զինծառայող է թեթև վիրավորվել․ ՊՆ

Հուլիս 23, 2021 18:23 | RAZM.INFO -

Հուլիսի 23-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական կողմը հայտնում է 1 կորստի մասին։

Continue reading

Նախիջևանի ուղղությամբ թշնամու կրակից վիրավորվել է Երասխի համայնքապետը

Հուլիս 20, 2021 1:30 | RAZM.INFO -

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում [Նախիջևանի ուղղությամբ-ՌազմԻնֆո] Ադրբեջանի զինված ուժերը սրել է իրավիճակը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ թշնամու կրակից ուսի հատվածում վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:

Continue reading

Ադրբեջանը հայտնում է՝ Նախիջևանի ուղղությամբ վիրավոր ունի

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ այս դիրքում ծառայում են միայն պայմանագրայիններ Հուլիս 14, 2021 13:52 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայկական կողմի կրակից վիրավորում է ստացել զինծառայող Մարդանլը Իբադուլլա Մահսուդ օղլուն (Mərdanlı İbadulla Məhsud oğlu)։

Continue reading

Արցախում հակառակորդի կրակից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հունվար 13, 2021 17:03 | RAZM.INFO -

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակից վիրավորվել է զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ կայքը։

Continue reading

Վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ

Հուլիս 16, 2020 16:33 | RAZM.INFO -

Այսօր հակառակորդի մարտական ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Continue reading

Տավուշում ունենք 5 վիրավոր

Տավուշի մարզի Մովսես գյուղը Հուլիս 13, 2020 16:02 | RAZM.INFO -

Հուլիսի 12-ից սկսված հայ-ադրբեջանակա սահմանային բախման արդյունքում Տավուշում ունենք 5 վիրավոր։ Վիրավորներից 2-ը ոստիկան են, 3-ը՝ զինծառայող։

Continue reading

2020-ի հունվար-մայիսին 16 զինծառայող է վիրավորվել թշնամու կողմից

Հունիս 24, 2020 20:37 | RAZM.INFO -

2020 թվականի հունվարի 1–ից մայիսի 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի (ՀՀ ԶՈւ և ՊԲ) 16 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցումների պատասխաններից։

Continue reading

Ապրիլի 5-ին թշնամու կրակից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 6, 2020 10:30 | RAZM.INFO -

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ, հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:

Continue reading