Այսօր հակառակորդի մարտական ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։
Այս մասին հայտնել է տեղեկատվական միասնական հարթակի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
[Թարմացում] ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ վիրավոր քաղաքացու մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր։
Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվական հարթակի ճեպազրույցում հայտնել էր, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ զինված ուժերը զոհ ու վիրավոր չեն ունեցել։