2020-ի հունվար-մայիսին 16 զինծառայող է վիրավորվել թշնամու կողմից

2020 թվականի հունվարի 1–ից մայիսի 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի (ՀՀ ԶՈւ և ՊԲ) 16 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցումների պատասխաններից։

Զինծառայողներից 6-ը վիրավորվել է տարվա առաջին ամսվա ընթացքում, 9-ը՝ փետրվարից ապրիլ ամիսներին, 1-ը՝ մայիսին։ Այս ժամանակահատվածում հակառակորդը կատարել է սպանության փորձի 18 դեպք։

ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *