Ադրբեջանական կրակից ՀՀ ԶՈւ 3 զինծառայող է թեթև վիրավորվել․ ՊՆ

Հուլիսի 23-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական կողմը հայտնում է 1 կորստի մասին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դրան նախորդել են կրակահերթեր հենց ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջանձնային բնույթի միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է սպանվել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե ժամը 16։00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ հայկական կողմի դիպուկահար կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Յագուբլու Ֆարման Թելման օղլուն (Yaqublu Fərman Telman oğlu)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *