Տևական ժամանակ թափուր մնալուց հետո Ադրբեջանում ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել

Տևական ժամանակ թափուր մնալուց հետո Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալ – ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին Ադրբեջանի նախագահի հուլիսի 23-ի հրամանագրով նշանակվել է գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՊՆ տեղակալներից մեկի պաշտոնը։

2020թ. վերջին, ըստ որոշ տեղեկությունների, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնից հեռացվել էր Ադրբեջանի ԶՈւ ԳՇ երկարամյա պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը։ Սադիգովի հեռացումից հետո այդ պաշտոնը շուրջ կես տարուց ավելի է ինչ թափուր էր։

Ինչ վերաբերում է Քերիմ Վելիևին, ապա նա 2014 թվականից զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը՝ համակարգում էր անձնակազմի հետ տարվող աշխատանքների ոլորտն ու միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ համանուն գլխավոր վարչության պետն էր: Մինչ նախարարի տեղակալ նշանակվելն էլ եղել է Ադրբեջանի ԶՈւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *