Հարությունյանը ազատվել է ՊՆ ղեկավարի, Կարապետյանը` ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրերով` պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Վաղարշակ Հարությունյանը, իսկ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից` գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Ինչպես այսօր ՊՆ-ից հայտնել էին «Սպուտնիկ Արմենիա»-ին, Վաղարշակ Հարությունյանը ազատման դիմում է ներկայացրել։ Նա նախարարի պաշտոնին նշանակվել էր 2020-ի նոյեմբերին՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ պատերազմին հաջորդած հրաժարականից հետո։

Իսկ Արշակ Կարապետյանը ԳՇ պետի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021-ի ապրիլին։ Նա 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պատերազմից հետո ազատվել է պաշտոնից։ Այսուհետ նա պաշտոնավարելու է որպես պաշտպանության փոխնախարար։ Նախագահը հրամանագիր է ստորագրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *