Առայժմ անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Նոյեմբերի 22-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ նույն օրը «առայժմ անհայտ հանգամանքներում», մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլուն (Qasımov Arzuman Qüdrət oğlu):

Արզուման Գասիմովը Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Արաբաջի գյուղի բնակիչ էր: Մահացած զինծառայողների հարազատների հայտնած տեղեկության համաձայն՝ առնվազն 1 տարվա զինծառայող:

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլու (Qasımov Arzuman Qüdrət oğlu)

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլու (Qasımov Arzuman Qüdrət oğlu)

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, կամ որևէ այլ պետական գերատեսչություն դեռևս մահացած զինծառայողի մասին տեղեկություն չի տրամադրել: Մահվան հանգամանքերն առայժմ անհայտ են համարվում:

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 149 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից: Ընդհանուր առմամբ հայտնի է 152 մահացած զինծառայողի մասին:

One response to “Առայժմ անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *