Նոյեմբերի 22-ին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել է, որ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:
Նշենք, որ ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:
Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում, այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին իրանական լրատվամիջոցները հայտարարեցին Սիրիայում սպանված ևս մեկ իրանցի գեներալի մասին:
Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրանը համագործակցում է նաև Ռուսաստանի հետ: Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը օգտագործել է Իրանի արևմուտքում գտնվող Համադանի ավիաբազան: ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:
Pingback: Սիրիայում իրանցի զինծառայող է զոհվել | Ռազմ.info
Pingback: Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել Սիրիայում | Ռազմ.info
Pingback: Իրանն իր աշխարհազորայիններին չի հանելու Սիրիայից. Իրանի ԱԳՆ | Ռազմ.info