Նոյեմբերի 14-ից 19֊ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել է երկկողմանի, երկաստիճան պաշտպանողական հրամանատարաշտաբային զորավարժություն: Այս մասին հայտում է ՀՀ ՊՆ կայքը։
Զորավարժության ընթացքում, զարգացող իրադրության պահմաններում, կատարվել է հարձակողական և պաշտպանողական մարտի պլանավորում և ղեկավարում:
Զորավարժության ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում և տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժության ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են:
Զորավարժությանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info