Իրաքի Մոսուլ քաղաքն ընդգրկող նահանգի 1/3-ը ազատագրված է ԻՊ զինյալներից (քարտեզ)

Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները Մոսուլում տեղակայված իսլամիստներին ամբողջովին մեկուսացրել են Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ մեջբերելով Հաշդ ալ֊շաաբի կազմակերպության հրամանատարության ներկայացուցչի խոսքերը:

Ինտերակտիվ քարտեզում կարող եք տեսնել կողմերի վերահսկած տարածքների փոփոխությունը վերջին օրերին:

Մոսուլ քաղաքը տեղակայված է Նինվե նահանգում, որի մեկ երրորդը ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։ Իսկ  Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ոչնչացվել է 1700 ԻՊ զինյալ, գերի վերցվել 120-ը։ Այս մասին հայտնել է Իրաքի արտգործնախարարը, փոխանցում է Al Arabiya լրատվակայքը։

Դեռևս հոկտեմբերի վերջին ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) հրամանատար, գեներալ Ջոզեֆ ՎոթեՄոսուլը հայտնել էր, որ ազատագրման գործողության մեկնարկից սպանվել է 800-900 ԻՊ զինյալ։

Իրաքի բանակն ու հակաահաբեկչական ստորաբաժանումները գործում են քաղաքի հյուսիսից և արևելքից, նրանց արդեն հաջողվել է մուտք գործել քաղաք: Հարավից գրոհում են Իրաքի ոստիկանության ուժերը: Շիա մարտիկները զբաղվում են Թել Աֆար քաղաքի ազատագրմամբ, որը սկսել են հոկտեմբերի վերջից։

«Իսլամական պետությունը» Իրաքի կառավարական բանակի դեմ օգտագործում է ականանետներ, հրթիռահրետանային զինտեխնիկա, ինպես նաև մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով բեռնված մեքենաներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:

Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *