ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը մեկնել է Մոսկվա

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ միացյալ շտաբում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական համակազմերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով կայանալիք խորհրդատվություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:

Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն ամեն տարի անցկացնում են «Փոխգործակցություն» զորավարժությունը, որն այս տարի անցկացվել է օգոստոսին Ռուսաստանում: 2015-ին զորավարժությունը կրկին անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

2017 թվականին «Փոխգործակցության» և ՀԱՊԿ մյուս զորավարժությունների փոխարեն անցկացվելու է մեկ խոշորամասշտաբ զորավարժություն՝ կազմակերպության երեք երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *