ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի համատեղ «Փոխգործակցություն-2014» զորավարժությունն այս տարի անցկացվելու է օգոստոսին Ղազախստանում։ Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչության ղեկավարՍերիկ Ահմեդովի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման տվյալներին։
ՀԱՊԿ գործունեության գլխավոր ուղղություններից է ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների միջև։
Նշենք, որ նախորդ տարի արագ արձագանքման ուժերի համատեղ «Փոխգործակցություն-2013» զորավարժությունն անցկացվել է Բելառուցում։ Զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերը։
Հավելենք, որ 2012 թվականին նմանատիպ զորավարժություն է իրականացվել Հայաստանի Բաղրամյան զորավարժարանում։
Pingback: Հայաստանը մասնակցելու է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությանը | Ռազմ.info
Pingback: Մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈւ անձնակազմը մեկնել է Ռուսաստան | Ռազմ.info
Pingback: 1000 ՌԴ ԶՈւ դեսնատայիններ մասնակցելու են Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությանը | Ռազմ.info