Ավարտվել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2013» զորավարժության ակտիվ փուլը

Բելառուսում սեպտեմբերի 25-ին ավարտվել է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի համատեղ «Փոխգործակցություն-2013» զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ օդադեսանտային ուժերի մամուլի ծառայությունը։

Առաջին անգամ զորավարժության այս փուլում համատեղ դեսանտավորում են արել Ռուսաստանի և Բելառուսի դեսանտայիններ՝ յուրաքանչյուր երկրից 24 հետախույզ։ Դեսանտավորումն արվել է Իլ-76 ինքնաթիռից։

ՌԴ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ռուս դեսանտայինները իջեցրել են 2Ս-9 «Նոնա»ինքնագնաց համակարգ և «Բուդկա» դեսանտի մարտական մեքենա։

Նշենք, որ զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերը։
Թե ինչպիսի արդյունքներով են Հայաստան վերադառնալու հայկական զորախումբը՝մասնավորապես մեր հատուկ նշանակության ստորաբաժանման տղաները, պարզ կլինի մոտ օրերս։