Օգոստոսի 28-ին ավարտվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի՝ Ռուսաստանում անցկացվող «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը, ինչից հետո զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը վերադարձել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ օգոստոսի 29-ի փողարկումը։
Նույն օրը՝ ավելի վաղ, ավարտված ՀԱՊԿ զորավարժության կրակային փուլին հետևել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ում գնահատականով զորավարժությունն անցել է շատ հաջող և արդյունավետ։
Զորավարժության ավարտից հետո վարժանքների ընթացքում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Նշենք, որ օգոստոսի 23-ին մեկնարկած զորավարժության մտահղացման համաձայն՝ թշնամական պետությունը փորձել է ապակայունացնել ՀԱՊԿ անդամ պայմանական պետության իրավիճակը՝ այնտեղ սեփական զորքեր մտցնելու և տարածքն իր վերահսկողության տակ առնելու նպատակով: Դրա համար հակառակորդը ապօրինի զինված կազմավորումներ է ուղարկել ՀԱՊԿ անդամ պետության տարածք, որպեսզի նրանք գրավեին պետական և ռազմական կարևոր օբյեկտները, ոչնչացնեին տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպեին ահաբեկչություններ:
ՀԱՊԿ անդամ պետությունն այս իրավիճակից խուսափելու, սահմանադրական կարգն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն օգնության ուղարկելու խնդրանքով:
Օգնության հասած հավաքական ուժերը որոնողական և դարանակալման գործողություններ են իրականացնել՝ թշնամական պետության ապօրինի զինված կազմավորումների հայտնաբերման և ոչնչացման համար: Բացի այդ, հավաքական ուժերը պիտի օգնեին ՀԱՊԿ անդամ պետության սահմանապահ ուժերին, ուժեղացնեին պետական և ռազմական օբյեկտների պահպանությունը և այլն:
Բուն զորավարժությունից բացի, դրա մասնակիցներն անցկացրել են նաև սպորտային մրցումներ, որոնց նռնակի նետման և վոլեյբոլի մրցույթներում մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև ՀՀ ԶՈւ զինծառայողները։
Նշենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:
Pingback: ՀԱՊԿ այս տարվա զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում | Ռազմ.info
Pingback: Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը մասնակցելու է ավելի քան 6000 զինծառայող | Ռազմ.info
Pingback: 1000 ՌԴ ԶՈւ դեսնատայիններ մասնակցելու են Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությանը | Ռազմ.info
Pingback: Ընթացքի մեջ է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը | Ռազմ.info