2017-ին ՀԱՊԿ-ը կանցնակցնի 1 խոշոր զորավարժություն Հայաստանում, Ռուսաստանում և Ղազախստանում

2016-ին անցկացրած 4 զորավարժությունների փոխարեն հաջորդ տարի ՀԱՊԿ-ն անցկացնելու է մեկ խոշոր զորավարժություն Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներում՝ բոլոր ուժերի ներգրավմամբ: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հոկտեմբերի 7-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից (արխիվ)

Զորավարժությունն անցկացվելու է 2017-իի հոկտեմբերին, դրան մասնակցելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և հավաքական խաղաղապահ ուժերը: Զորավարժությունը, որը նախնական ստացել է «Մարտական եղբայրություն» անվանումը, տևելու է մոտավոր 3 շաբաթ:

Պաշտոնյայի խոսքով՝ զորավարժության նպատակն է անցկացնել գործողություններ, որոնք կլրացնեն ու կհաջորդեն միմյանց՝ սկզբից կանցկացվեն հետախուզական գործողություններ, այնուհետ ավիացիայի օժանդակությամբ գործողություններ կիրականացնեն օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը: Հակամարտության վերջին փուլում կիրառվելու են հավաքական խաղաղապահ ուժերը: Սիդորովի խոսքով՝ այս զորավարժությունը փորձնական է լինելու:

Տարեկան 4 առանձին զորավարժության փոխարեն մեկ խոշոր զորավարժության անցկացման որոշումը ՀԱՊԿ-ում ընդունել են այն հիմնավորմամբ, որ այդպես ավելի արդյունավետ կլինի հավաքական ուժերի կառավարման համակարգի օպտիմիզացումը:

One response to “2017-ին ՀԱՊԿ-ը կանցնակցնի 1 խոշոր զորավարժություն Հայաստանում, Ռուսաստանում և Ղազախստանում

  1. Pingback: 2017-ին ՀԱՊԿ զորավարժությունն անցկացվելու է ՌԴ ԶՈւ ռազմավարական զորավարժության հետ համատեղ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *