Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, երեկ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների անձնակազմին` նախարարն ընդգծել է, որ զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ են հայկական զինված ուժերի պատմության ընթացքում և հավելել, որ դրանք նպաստում են ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանն ու փոխըմբռման մթնոլորտի
բարձրացմանը:
Սեյրան Օհանյանը կարևորել է ՀԱՊԿ շրջանակներում իրականացված և իրականացվող ծրագրերը` նշելով, որ ներկայումս կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի անդամ պետությունների անվտանգության ապահովման գործում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հաջողություններ է մաղթել
զորավարժությունների բոլոր մասնակիցներին` նշելով, ընդհանուր ջանքերի շնորհիվ զորավարժության մասնակիցներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:
ՀՀ պաշտպանության նախարարի բացման խոսքից հետո տեղի է ունեցել զորավարժությանը մասնակից պետությունների օրհներգերի կատարման և դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը:
Ելույթներ են ունեցել մասնակից պետությունների ներկայացուցիչները:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱՊԿ ռազմական անվտանգության խնդիրների վարչության խորհրդական Անատոլի Տիմոշենկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ա. Յակովլևը, զորավարժություններին մասնակցող պետությունների ներկայացուցիչները:
Ողջույնի ելույթներից հետո ՌԴ Օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների պարաշյուստիստները հանդես են եկել ցուցադրական ելույթով, վայրէջք են կատարել զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների դրոշներով:
Բացման հանդիսավոր արարողության ավարտին հրամանատարական կազմի առջև հանդիսավոր քայլերթով անցել են «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումները:
-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող