Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015

Մարտական հերթապահության կանոնների խախտման պատճառով մահացել է զինծառայող • Հակառակորդի դիվերսիայի ժամանակ վիրավորված հոգևոր սպասավորին վիրահատել են • Ամառային զորակոչի պլանը գերակատարվել է. ՀՀ ՊՆ • ՀՀ ԶՈւ-ում և ՊԲ-ում մեկնարկել է նոր ուսումնական փուլը • ՀՀ ԶՈւ զինծառայողները Ղազախստանում մասնակցում են «Համագործակցության ռազմիկ» մրցույթին • ՊԲ-ում անցկացվել է գիշերային զորավարժություն • Հայաստանը մասնակցելու է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությանը • ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին • Նախարար Օհանյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական ռազմական համագործակցությունը • Նոր բնակարաններ են ստացել Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ մի խումբ սպաներ • Մեկնարկել է «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» մրցույթը • ԵԱՀԿ դիտարկում Գեղարքունիքում •  Գյումրիի ՌԴ ռազմաբազայի տանկիստները մրցում են իրար դեմ • Գյումրու ՌԴ ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են դիպուկահարների մրցույթին • Գյումրիի ՌԴ ռազմաբազան ԱԹՍ-ների կիրառման վարժանքներ է անցկացնում • ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգայինները զորավարժություն են սկսել «Ալագյազում»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը

• Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի պատճառով ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը:

• ՊԲ զորամասերից մեկի հոգևոր սպասավոր, Հովհաննես սարկավագ Գալստյանը, որը օգոստոսի 11-ին ադրբեջանական կողմի դիվերսիան հարձակման փորձի ժամանակ գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել, վիրահատվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։

• Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2015-ի ամառային զորակոչի նախնական արդյունքները, ու արձանագրվել է, որ ամառային զորակոչի պլանը գերակատարվել է, էապես նվազել են կոռուպցիոն դեպքերը։

• Օգոստոսի 18-ին ՀՀ ԶՈւ և ՊԲ զորամասերում տրվել է բանակային ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկը։ Այդ առիթով բոլոր զորամասերում եղել են հանդիսավոր միջոցառումներ, քննարկվել են նախորդ ուսումնական փուլի ձեռքբերումները և բացթողումները, նշվել են այն հիմնական խնդիրները:

Նոր ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում

Նոր ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում

• Oգոստոսի 17-ին Ղազախստանի Օթար ռազմաբազայում մեկնարկել է ԱՊՀ երկրների զինված ուժերի զինծառայողների «Համագործակցության ռազմիկ» մրցույթը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները:

• Նախորդ շաբաթ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հետ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որին մասնակցել են նաև միավորումների զորամասերի և գումարտակների հրամանատարները, նրանց տեղակալները:

ՊԲ գումարտակային գիշերային զորավարժության ընթացքը

ՊԲ գումարտակային գիշերային զորավարժության ընթացքը

• Օգոստոսի 24-ից 28-ը Ռուսաստանում անցկացվելու է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը, որին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների, այդ թվում՝  Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները:

• Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

• Oգոստոսի 18-ին Հայաստանում Սեյրան Օհանյանը  Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուի և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկի հետ քննարկել է հայ-լեհական ռազմական համագործակցության զարգացումներն ու երկուստեք հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր:

• Օգոստոսի 19-20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտում, որտեղ նաև մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար ՊՆ միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքի բացման ու բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Սպաների համար նախատեսված նոր բնակելի շենքի բացման արարողությունը

Սպաների համար նախատեսված նոր բնակելի շենքի բացման արարողությունը

• Oգոստոսի 17-ին ազդարարվել է «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի մեկնարկը: Օգոստոսի 18-ին հավաքի` խառը սկզբունքով համալրված դասակները ծանոթացել են քիմիական-կենսաբանական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում գործելու, հրաձգային զենքերի կիրառման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական պատերազմի կարևորությանն արդի հակամարտություններում, իսկ օգոստոսի 20-ին՝ իրենց ուժերն են չափել «Ռազմականացված կրոսավազք 3կմ՝ դասակի կազմով» մրցաձևում: Օգոստոսի 21-ին «Հաղթանակի ժառանգները» մրցել են սվինահարման և առաջին բուշօգնության մրցույթներում։ Նրանց այցելել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

• Օգոստոսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի պլանային դիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ուղղությամբ:

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի տանկիստները Գյումրու «Ալագյազ» զորավարժարանում միմյանց դեմ մրցում են «Տանկային սպրինտ» մրցույթում:

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

• Հայաստանի Արագածոտնի մարզում տեղակայված «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել է դիպուկահարների մրցույթ, որին մասնակցում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 զինծառայող։

• ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ռուսաստանյան արտադրության «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերով վարժանքներ են սկսել:

• Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները զորավարժություն են սկսել Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *