«Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» մրցույթի մեկնարկը տրված է

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շուրջ հինգ հարյուր մասնակիցների համար օգոստոսի 17-ին ազդարարվել է հավաքի մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի մասնակիցները

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի մասնակիցները

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Սեյրան Օհանյանը, ով իր խոսքում նշել է. «Սա խորհրդանշում է բոլոր ազգությունների ամբողջականությունը, ինչպես 70 տարի առաջ, երբ մեր պապերն ու նախապապերը իրենց միասնության շնորհիվ կարողացան կասեցնել ընդհանուր վտանգը, հաստատել ապագայի իրենց իրավունքը»:

Մասնակիցներին ողջունել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին: Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ռազմական համագործակցությունը խորհրդի ուշադրության կենտրոնում է, և տարվա ընթացքում կազմակերպվում են թե զորավարժություններ, թե հավաքներ, թե մրցումներ՝ ուղղված կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանը և կապերի ամրապնդմանը:

Հավաքի բացմանը մասնակցել և մասնակիցների ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարը

Հավաքի բացմանը մասնակցել և մասնակիցների ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարը

Հայկական հատուկ նշանակության ջոկատի ցուցադրական ելույթը

Հայկական հատուկ նշանակության ջոկատի ցուցադրական ելույթը

Հայաստանից մրցույթին մասնակցում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր և Տիգրան Մեծ կրթահամալիրները և Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը (Արցախ):

Ավանդույթի համաձայն՝ միջոցառմանը ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերանները Գեորգևյան ժապավեններ են հանձնել դասակների հրամանատարներին՝ հայկական բանակի ապագա սպաներին:

Միջոցառումն ուղեկցվել է «Զորական», «Սարդարապատ» համույթների երաժշտական կատարումներով և ավիացիոն ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական ելույթներով:

Ավելացնենք, որ ռազմամարզական հավաքին մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի 14 երկրների ռազմական վարժարանների սաներ, ովքեր մրցելու են տարբեր ռազմամարզական մրցույթներում՝ խառը դասակներով: Այսինքն դասակները կազմված են լինելու ոչ թե ազգային թիմերից, այլ տարբեր երկրների սաներից:

Հավաքին մասնակցելու համար հայկական կողմը հրավիրել է նաև Ադրբեջանի ռազմական վարժարանների սաներին, սակայն ադրբեջանական կողմը հրավերին չի արձագանքել:

Հայրենական մեծ պատերազմի վետերանները Գեորգևյան ժապավեններ են հանձնում հավաքի դասակների հրամանատարներին

Հայրենական մեծ պատերազմի վետերանները Գեորգևյան ժապավեններ են հանձնում հավաքի դասակների հրամանատարներին

Հայկական ստորաբաժանման հանդիսավոր երթը հավաքի բացման արարողության ժամանակ

Հայկական ստորաբաժանման հանդիսավոր երթը հավաքի բացման արարողության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *