Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները զորավարժություն են սկսել Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում։ Վարժանքներն անցնում են շոգ պայմաններում, այդ պատճառով առաջադրանքների կեսն իրականացվելու է գիշերային ժամերին՝ տեսանելիություն ապահովող սարքերով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Զորավարժության մասնակիցները վարելու են զինտեխնիկա, կրկային վարժանքներ են իրականացնելու հաստիքային ու հրետանային զենքերով և մարտական մեքենաներով։ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեկսեյ Նաումենկոն նշել է, որ այս զորավարժության ընթացքում գնահատվելու է հրամանատարության՝ փոփոխվող իրավիճակներում որոշումներ կայացնելու արագությունը, ինչպես նաև ենթակաների՝ այդ որոշումները կատարելու արագությունն ու ճշտությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info