Օգոստոսի 19-20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքի բացման ու բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Աշխատանքային այցի նպատակն է եղել դիտարկել հարավարևմտյան շրջանում տեղակայված զորամասերի սոցիալ-կենցաղային պայմանները, հետևել նոր կառուցվող և նորոգվող օբյեկտների, շենքերի ընթացիկ շինարարական աշխատանքներին, սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ծանոթանալ նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքին։
Այցի առաջին օրը մարտական հենակետերում նախարարը հետևել է ամրաշինական կառույցների ինժեներական բարելավման ու կահավորման աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է մարտական հերթապահության իրականացնող զինանձնակազմի հետ, ծանոթացել նրանց մարտավարամասնագիտական պատրաստությանը:
Բանակային զորամիավորման ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:
Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում՝ աշխատանքային այցի երկրորդ օրը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում պաշտպանության նախարարը մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով բնակարանամուտը տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Սեյրան Օհանյանը անձամբ է նրանց հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:
Pingback: Մինչև տարեվերջ բնակարանով կապահովվի ՀՀ ԶՈւ ևս 56 զինծառայող. «Արմենպրես» | Ռազմ.info
Pingback: Պաշտպանության նախարարը բնակարաններ է հանձնել ՀՕՊ զորամասի զինծառայողներին | Ռազմ.info
Pingback: Ստեփանակերտում ՊԲ սպաների համար նախատեսված բնակելի թաղամաս է կառուցվում | Ռազմ.info
Pingback: Արցախի Ճարտար քաղաքում ՊԲ սպաների համար կառուցվում է 2 բազմաբնակարան շենք | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ սպաները բնակարաններ են ստացել Վանաձորում | Ռազմ.info