Գյումրիի ՌԴ ռազմաբազան ԱԹՍ-ների կիրառման վարժանքներ է անցկացնում

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ռուսաստանյան արտադրության «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի համակարգերով վարժանքներ են սկսել: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

 

 

 

 

 

 

 

 

«Նավոդչիկ-2»-ն իր մեջ ներառում է «Զաստավա», «Գրանատ» և «Լեյեր» անօդաչու թռչող սարքեր։ Ռազմաբազայի զինծառայողները մինչ այս ուսումնասիրել են ԱԹՍ-ների հնարավորությունները և կառուցվածքը: Ներկայում էլ նրանցից մոտ 100 հոգի վարժվում է սարքերը թռիչքի նախապատրաստելու հարցերում:

Նշենք, որ Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազան հագեցած է ոչ միայն «Նավոդչիկ-2», այլև ռուսաստանյան արտադրության  «Օրլան-10»-երով, ով, որոնք նույնպես կիրառվում են տարբեր զորավարժությունների ժամանակ:

One response to “Գյումրիի ՌԴ ռազմաբազան ԱԹՍ-ների կիրառման վարժանքներ է անցկացնում

  1. Pingback: ՌԴ հարավային ռազմական շրջանում միաժամանակ մեկնարկել է մի քանի զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *