Պաշտպանության բանակում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

Օգոստոսի 18-ին ՊԲ-ում մեկնարկել է բանակային ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով բոլոր զորամասերում եղել են հանդիսավոր միջոցառումներ, քննարկվել են նախորդ ուսումնական փուլի ձեռքբերումները և բացթողումները, նշվել են այն հիմնական խնդիրները, որոնք պետք է իրենց լուծումը ստանան ամառային ուսումնական փուլի ընթացքում: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ամառային ուսումնական փուլի սկսման առթիվ ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկում է եղել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը

Ամառային ուսումնական փուլի սկսման առթիվ ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկում է եղել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը: Հրամանատարը շնորհավորել է անձնակազմին, խոսել տարածաշրջանային արդի և հավանական զարգացումների, առաջնագծում շարունակվող լարվածության մասին՝ նշելով, որ բոլոր մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավել կարող են միայն պատրաստված ստորաբաժանումները: Այդ տեսանկյունից նոր ուսումնական փուլը հրամկազմի համար կլինի անձնակազմին ուսուցանելու հերթական հնարավորությունը:

Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որոնք կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *